Երևանի շտապօգնության բրիգադների թիվն առաջիկայում կավելանա. Թագուհի Ստեփանյանն ամփոփել է 2019-ի առաջին կիսամյակը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևանի շտապօգնության ծառայությունը սպասարկել է 130.545 կանչ: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը 7.761 կանչով ավելի է: Այսօր ամփոփելով 2019 թվականի առաջին կիսամյակը՝ այս մասին «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ըստ նրա՝ ամսական կտրվածքով՝ կանչերի առավելագույն թիվը գրանցվել է հունվարին. տարվա առաջին ամսում ծառայությունը սպասարկել է 25.585 կանչ: Ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիսին՝ 19.838 կանչ։

«Շտապօգնության հիմնական կանչերը կապված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների, ինչպես նաև վնասվածքների հետ»,- հավելեց նա:

Թագուհի Ստեփանյանը, միաժամանակ, նշեց, որ 2018 թվականի համեմատ՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված կանչերը 5.087-ով նվազել են: Այս տարվա առաջին վեց ամիսներին գրանցված կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 28.966 հիվանդ. նախորդ տարվա համեմատ սա 2.692-ով ավելի է:

«Մանկական կանչերի թիվը եղել է 13.697: Այս դեպքում էլ հիվանդանոց է տեղափոխվել 5.175 երեխա: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ՝ 452 կանչով ավելի է, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվն ավելի է 423-ով»,- տեղեկացրեց Թագուհի Ստեփանյանը:

Երեխաների պարագայում կանչերն արձանագրվում են սուր շնչառական հիվանդությունների, ջերմության, վնասվածքների հետ կապված:

Անդրադառնալով «Շտապօգնություն» ՓԲԸ-ի պարկի մասին հարցին՝ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ծառայության պարկը թարմացվել է:

«Մեզ տրամադրվել է 49 մեքենա, այսօր գծում աշխատում է 35 մեքենա, որին ավելանում է նաև մեկ հոգեբուժական և երկու ֆելդշերական բրիգադ: Բայց մոտ ժամանակներում՝ արդեն մեկ ամսից, մեր բրիդագները կավելանան, և քաղաքում կգործի 50 բրիգադ»,- ասաց նա։

Թագուհի Ստեփանյանը, միաժամանակ, նշեց, որ եթե բնակչությունը հասկանա, որ «Շտապօգնություն»-ը պետք է բնակչին սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում, իրենց աշխատանքն այդքան ծանր չի լինի. «Բայց մենք կանչը մերժելու տարբերակ չունենք, պետք է անպայման սպասարկենք յուրաքանչյուր ստացված կանչ: Բայց բնակիչն էլ պետք է գիտակցի, թե որ դեպքում պետք է կանչել շտապօգնությունը: Մարդ պետք է հասկանա, որ շտապօգնությունն անհրաժեշտ է այն մարդկանց, ում կյանքին վտանգ է սպառնում»: