«2019-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ներից 152 մարդ է զոհվել». ԱԻՆ փոխտնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 1711 ՃՏՊ է տեղի ունեցել, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108։ Սա մեծ թիվ է  մեր փոքրիկ պետության համար։

Այս մասին «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

«ՃՏՊ-ներից զոհված անձանց թիվը 2019 թվականի առաջին կիսամյակում ավելացել է 13-ով, տուժածների թիվը՝ 480-ով։ Սա լուրջ խնդիր է։ Շատ դեպքերում մեքենաները ներկրում ենք արդեն ռեսուրսները սպառած վիճակում, իսկ Հայաստանում դրանք տեխզննման չենք ենթարկում»,- ընդգծեց Վրեժ Գաբրիելյանը։

Նրա խոսքով ՝ ՃՏՊ-ներից խուսափելու համար կարևոր է նաև ավտոճանապարհները բարվոք վիճակում պահելը, ինչպես նաև վարորդների շրջանում խախտումներ չանելու մշակույթի զարգացումը։

«Երևանում բազմաթիվ օրինակներ ունենք, երբ խցանում է  լինում կամ խաչմերուկում մեքենաները երեք շարքով կանգնած են լինում, չորրորդ շարքի մեքենաները, վազանց կատարելով, փորձում են առաջ գալ։ Դա կոպիտ խախտում է, որը ոչ մի տեղ չի ֆիքսվում, ոչ ոք դրա մասին չի մտածում։ Դեռ մի բան էլ իրար ճանապարհ ենք տալիս ու շնորհակալություն հայտնում»,- նշեց Վրեժ Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան