Ո՞վ է պատասխան տալու, եթե պարզվի՝ բնապահպանական վտանգն ուռճացված էր. Թունյանը՝ Ամուլսարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվեց, թե երբ պատրաստ կլինեն Ամուլսարի հանքավայրի հետ կապված փորձաքննության արդյունքները: «Մինչև մեր տեղեկությունն այն է, որ փորձաքննությունն ավարտվել է և հիմա փաստաթուղթը թարգմանում են: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ երկար թարգմանությունը և, ի վերջո, մենք ե՞րբ կիմանանք, թե Ամուլսարի հանքավայրի հետ կապված բնապահպանական ռիսկերը որքանով են ուռճացված կամ իրատեսական»,- հարցրեց Բաբկեն Թունյանը:

Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ փորձաքննությունը քրեական գործի շրջանակում է արվել, և Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված փորձաքննական գործընթացների հետ չի առնչվում: «Տեղեկությունը Քննչական կոմիտեից պետք է վերցնել»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը հակադարձեց՝ Քննչական կոմիտեի մասով հարցը տեխնիկական բնույթ ունի, իսկ բովանդակային առումով հասցեատերը Շրջակա միջավայրի նախարարությունն է:

«Մենք ուզում ենք պարզել, թե այդ կազմակերպությունը բնությանն անթույլատրելի վնաս պատճառո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ ես, որպես տնտեսագետ, ավելի շատ տնտեսական շահերի մասին եմ մտածում, ինձ հետաքրքիր է՝ այս մի տարվա հետաձգումը տնտեսության վրա ունեցած բացասական ազդեցությամբ որքանո՞վ է համադրելի այդ բնապահպանական վտանգի հետ: Եվ եթե վերջում պարզվի, որ այդ բնապահպանական վտանգն ընդհանրապես չկար կամ ուռճացված էր, այս ամենի համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ»,- հավելեց Բաբկեն Թունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: