Առաջիկայում Երևան 7 նոր աղբատար մեքենա և շուրջ 2.400 աղբաման կհասնի. ավագանու անդամները հանդիպել են փոխքաղաքապետին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Երևանի ավագանու մի քանի անդամներ այսօր հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից:

«Մի բան հստակ է. «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով.

  • առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան. մի քանի խմբաքանակով՝ մաս մաս,
  • Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում և մոտ օրերին արդեն մի քանիսը ուղևորվելու են Երևան։ Օգոստոսի 7֊ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երևան։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում ենք ձեր արդարացի բողոքը աղբահանության վատ վիճակի հետ կապված, քանի որ բոլորս ենք բնակվում նույն բակերում, քայլում խնդրահարույց փողոցներով ու շնչում աղբի տհաճ հոտը։

Որպես ձեր վստահությունը ստացած պատվիրակներ՝ հայցում ենք բոլորիդ համբերությունը ու վստահեցնում ենք ձեզ, որ բոլորս՝ թե՛ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամները, թե՛ գործադիրի մեր գործընկերները հետամուտ ենք աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը»,- ասված է ֆեյսբուքում խմբակցության տարածած հաղորդագրությունում։