Գուցե ճանաչողական այց է եղել. Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և աղջիկների նախագահական այցելության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չգիտի՝ ինչպես մեկնաբանել գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի կողմից անհայտ աղջիկների նախագահի նստավայր էքսկուրսիայի տանելու հանգամանքը: «Բայց ես ո՞նց մեկնաբանեմ այդ հարցը»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ համացանցում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ է դիտել: «Ես որքանո՞վ վստահ լինեմ՝ դա այնտեղ է տեղի ունեցել, այնտեղ տեղի չի ունեցել: Եթե ծանոթացրել է, թե ինչպիսին է նախագահի նստավայրը, դրա մեջ ի՞նչ կա»:

Հովիկ Աղազարյանը հույս ունի, որ գործընկերը նախագահական մուտք է գործել՝ հատուկ ռեժիմի կանոնները չխախտելով. «Գուցե ճանաչողական այց է եղել, չեմ կարող ասել»:

Հարցին, քանի որ Հայկ Սարգսյանը երբևէ չի եղել նախագահականի աշխատակից, համամի՞տ է, որ նա այնտեղ մուտք գործել է պաշտոնական դիրքի չարաշահման հաշվին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Բոլորս էլ այս կամ այն քայլը կատարելիս կարող ենք դուրս գալ մեր լիազորություններից, բայց միշտ գոյություն ունեն մարմիններ, որոնք պետք է նման պահերին զգուշացնեն»:

Հիշեցնենք, որ հրապարակվել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջիկների ուղեկցությամբ նախագահի նստավայրում է: Աղջիկները տեսանկարահանում են իրականացնում, նրանցից մեկն էլ նստած է միջոցառումների դահլիճում՝ նախագահի համար նախատեսված վայրում: Նախագահի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ այս տարվա մարտից, երբ նախագահը տեղափոխվել է Բաղրամյան 26, նշյալ անձինք նախագահի նստավայր մուտք չեն գործել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան