«Հայկ Սարգսյանի մանդատի հարց պիտի բարձրացվի»․ Մարգարիտ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Պետք է պարզել՝ որտեղ էր երկրի նախագահը, ով է իջեցրել անցաթուղթը, որ այդ անձինք մտնեն նախագահական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը մի քանի անձանց հետ նախագահական նստավայրում էքսկուրսիա է կազմակերպել, ընդունելությունների սրահում նստել նախագահի համար նախատեսված աթոռին, լուսանկարվել ու տարածել դրանք:

«Ես հիշում եմ՝ և՛ լրագրող, և՛ պատգամավոր աշխատած ժամանակ բավական բարդ էր նախագահական նստավայր անցնել՝ հազար ու մի անցաթղթի ճանապարհով էիր անցնում: Հիմա պետք է պարզել՝ որտեղ էր երկրի նախագահը, անցաթուղթն ով է իջեցրել, այդ անձինք ինչ նպատակով են մտել երկրի նախագահի նստավայր»,- ասաց նա:

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ այստեղ երկրի և, առհասարակ, անվտանգության խնդիր կա. «Կարծում եմ՝ համապատասխան մարմիններն այստեղ գործ ունեն անելու: Այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը՝ իրենց ամենաթողությամբ, թեթև վերաբերմունքով: Ժամանակն է, որ հասարակությունն իր գնահատականը տա սրան, քաղաքական ուժերը պետք է իրենց գնահատականը տան: Կարծում եմ՝ սրան պիտի հաջորդի նաև երկրի նախագահի պատասխանը կամ պարզաբանումը»:

Նախկին պատգամավորը նաև կարծում է, որ Հայկ Սարգսյանի մանդատի հարց պիտի բարձրացվի:

Մանրամասները՝ տեսանյութում: