Մետաղի ջարդոնի արտահանման պետտուրքը 80 դրամից դառնալու է 60 դրամ․ նոր նախագիծ է քննարկվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Հայաստանում բավականին մեծ ծավալի մետաղի ջարդոն է արտահանվել: Միայն 2012 թվականին արտահանվել է 150-200 հազար տոննա: Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Բաբկեն Թունյանն ասաց՝ 2012 թվականին Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնի համար որպես պետական տուրք սահմանվել է 80 դրամը. «Սրա հետևանքով 2013 թվականին արտահանման ծավալները գրեթե զրոյացվել են, փոխարենը տեղում ստեղծվել են մի քանի արտադրություններ, որոնք այդ ջարդոններով արտադրել են ամրակներ, աղացագնդեր և այլն»:

Գործող օրենքում ասվում է, որ մետաղի ջարդոնի արտահանման ժամանակ պետական տուրք կա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է: Բաբկեն Թունյանի խոսքով՝սրա հետևանքով մի քանի կազմակերպություն մետաղի ջարդոնի ծագման սերտիֆիկատ են ստացել:

Հանձնաժողովի նախագահն ասաց՝ սրա արդյունքում մետաղի ջարդանի արտահանման ծավալներն աճել են, ինչը կարող է հանգեցնել նրան, որ երկրում մետաղի ջարդոն չլինել, ինչը մեծ խնդիրներ է առաջացնելու: Այժմ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անել և մետաղի ջարդոնի արտահանման պետուրքը մեկ կիլոգրամի համար 80 դրամից դարձնել 60 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան