Արմեն Սարգսյանի՝ Բաղրամյան 26 տեղափոխվելուց հետո տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել. նախագահականից՝ Հայկ Սարգսյանի և աղջիկների տեսանյութի մասին

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Hraparak.am կայքը երեկ տեսանյութ էր հրապարակել, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անհայտ աղջիկների ուղեկցությամբ գտնվում է նախագահի նստավայրում:

Այդ աղջիկներից մեկը «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել Բաղրամյան 26-ից:

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բաղրամյան 26 տեղափոխվելուց հետո տեսանյութում առկա անձինք նախագահի նստավայր մուտք չեն գործել:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենքի ելումուտն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և պետական պահպանության ծառայության պետի՝ «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն։ Այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել: Ավելին, բացառվում է, որ նախագահի աշխատակազմը նստավայրի շենքում նման «արարողություններ» թույլատրի»,- ասաց նախագահի օգնականը:

Նարեկ Կիրակոսյան