Շիրակի պետհամալսարանում չարաշահումների և յուրացումների գործերը քննելու է ՀՔԾ-ն

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Շիրակի պետական համալսարանում չարաշահումների, յուրացումների և այլ հանցագործությունների հիման վրա հարուցված քրեական գործերը քննելու է Հատուկ քննչական ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում  է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Գլխավոր դատախազությունից պատասխան ստացա, որի վերջում ասվում է. «Հաշվի առնելով գործի բարդությունը և ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող ֆինանսական բնույթի չարաշահումները, դրանք ընդգրկող ժամանակահատվածը և այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաև քրեական գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ դատախազության կողմից պահանջվել է քրեական գործը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու նպատակով»,- գրել է Լևոն Բարսեղյանը:

Նա հավելել է, որ Քննչական կոմիտեից գործն անցնում է ՀՔԾ տիրույթ, որն ավելի կոշտ և ավելի պատասխանատու ատյան է համարվում հանրային ընկալման մեջ:

Նշենք, որ հարուցված գործերի մեղադրանքների հիմքում Շիրակի պետական համալսարանին պատճառված հսկայական ֆինանսական վնասներն են:

Էմմա Չոբանյան