«Բռնության նման դրսևորումների դեպքում սեռակրթությունը կանխարգելիչ կարևոր ատրիբուտ է». Սևադա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Հայաստանում իրավական դաշտը բավարար է՝ սեռական բռնությանն առնչվող  խնդիրներին լուծում տալու համար: Այս մասին բռնությունների, դրանց հետևանքների ու սեռական դաստիարակության թեմայով ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ Առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին ֆեյսբուքում տարածված պատմությունները ոչ թե ֆլեշմոբ են, այլ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր։ Նման դեպքերը կանխելու համար, ըստ Սևադա Հակոբյանի, մի քանի կարևոր բաղադրիչ կա:

«Սեռակրթությունը բռնության նման դրսևորումների կանխարգելման կարևոր ատրիբուտներից է։ Դա ավելի շատ մանկավարժական հարց է։ Բացառիկ կարևոր դեր ունեն նաև ծնողները։ Շատ դեպքերում բռնարար են դառնում այն մարդիկ, որոնց ծնողները մանկության տարիներին չափազանց խիստ կամ դաժան են եղել»,- ընդգծեց Սևադա Հակոբյանը:

Մասնագետը հավելեց, որ իրավապահ մարմինները սեռական բռնության կամ դրա փորձի մասին հաղորդումներին զգայուն և պատասխանատու կերպով են արձագանքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան