Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել
Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան:
Ակցիայի մասնակիցները փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք մտցնել, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին: Իրավապահները բերման են ենթարկել 3 քաղաքացու:
Մանրամասները՝ քիչ անց: