ՃՏՊ Արարատի մարզում. կա 6 զոհ, 11 տուժած. հայտնի են զոհերի և տուժածների անունները. (թարմացվում է. տարբերակ 3)

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

19:13

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 5-ի անունները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

ԱԻն-ից նաև տեղեկացնում են, որ տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Երևան քաղաքի այլ ԲԿ-ներ: Տվյալները ճշտվում են:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

____________________________________________________________

18:20

Տուժածները՝ Ս. Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ. Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ. Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն. Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս. Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն. Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս. Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ. Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա. Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ. Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


 

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 9 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, 9 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը։