Միջադեպ բժիշկների միջազգային համաժողովին. Արա Բաբլոյանին անհայտ անձը բարկացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Երևանում շարունակվում է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը: Մարդու պապիլոմա վիրուսի պատվաստման թեմայով քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, որին մասնակցում էր ԱԺ նախկին նախագահԱրա Բաբլոյանը:

Քննարկման ժամանակ Արթուր Ալեքսանյան անուն-ազգանունով, աշխարհաքաղաքականության մասնագետ ներկայացած քաղաքացին աղմկոտ հայտարարություն արեց՝ այն վերագրելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քաղաքացին, մասնավորապես, ասաց, որ Արսեն Թորոսյանը, իբր, հայտարարել է, թե աշխարհում արտադրվող դեղորայքը պետք է փորձարկվի Հայաստանում:

Արա Բալոյանը երիտասարդին զգուշացրեց, որ շատ վտանգավոր է ասել մի բան, որը չի համապատասխանում իրականությանը: Արթուր Ալեքսանյանն այնուհետ մեջբերեց Բիլ Գեյթսին, որ աշխարհում մարդիկ չափից շատ են և պետք է փորձեր արվեն, որ կրճատվի: Ապա նա փորձեց զուգահեռներ տանել Արսեն Թորոսյանին վերագրվող հայտարարության և Բիլ Գեյթսի խոսքերի միջև: Արա Բաբլոյանը ցանկացավ պատասխանել Ալեքսանյանին, սակայն վերջինը սկսեց զուգահեռաբար խոսել՝ խլացնելով Արա Բաբլոյանի ձայնը:

Արա Բաբլոյանը բարկացավ. «Մենք փորձում ենք պատասխանել, բայց Դուք ընդհատեցիք պրոֆեսորին»: Ալեքսանյանին պատասխանեց փոխնախարար Լևոն Հակոբյանը՝ նրա հարցերն անտրամաբանական որակելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան