Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք զինվորականներն են որոշելու S-400-ների տեղակայման վայրը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ համեմատաբար թուլացել է Ճապոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է ermenihaber-ը:

S-400-ների մատակարարմանը մնացել է 10 օրից ոչ ավել, քանի որ ըստ կողմերի հայտարարությունների, Անկարան այդ համակարգերը պետք է ստանա  մինչև հուլիսի առաջին կեսը։

Ըստ թուրք նախարարի՝ Թրամփ-Էրդողան  հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած հայտարարությունները ողջամտություն են հաղորդել ընդհանուր գործընթացին։

«Մեր նախագահը նախկինում էլ ասել է, որ S-400-ների հարցը փակված է։  Արդեն խոսվում է մատակարարման գործընթացի մասին։ Մենք այդ համակարգերը գնել ենք  և այժմ բանակցում ենք ՆԱՏՕ-ի և այլ կողմերի հետ։ Եթե կան կասկածներ, թող գան քննարկենք, մենք երկխոսության  կողմնակից ենք»,-ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ են տեղակայվելու ռուսական ՀՕՊ համակարգերը, Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացնելու են թուրք զինվորականները։

Հիշեցնենք, որ Ճապոնիայում G-20-ի շրջանակներում Ճապոնիայում տեղի ունեցած  Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը  հայտարարեց, որ Անկարան պարտադրված է Ռուսաստանի հետ  կնքել նման գործարք։ Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային, ով ժամանակին չցանկացավ Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգեր։