«Վստահաբար կարող եմ ասել, որ Բակո Սահակյանի թիմը գործում է Սերժ Սարգսյանի հրահանգներով». Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ կարծում է, որ չնայած իշխանական թեկնածուների հետ անհավասար պայմաններին, Արցախում ընդդիմությունը լուրջ շանս ունի:

«Այսօր փոփոխությունների մեծ պահանջարկ կա հասարակության շրջանում։ Եթե Արցախի հասարակությանը տեսավ մեր ուժի մեջ փոփոխությունների գնացող գլխավոր ուժին, ապա կարծում եմ՝ մեր շանսերը բավականին մեծ են լինելու»,- նշեց Խանումյանը՝ հավելելով, որ այլ ընդդիմադիրների հետ հանդիպումներ լինում են, բայց իրենք որոշել են առանձին թեկնածու առաջադրել։

Արցախի իշխանական թեկնածուները, ըստ ընդդիմադիր գործչի, միշտ էլ օգտվել են պետական ռեսուրսներից ու պետական ծրագրերը ծառայեցրել իրենց վերընտրվելու նպատակներին։

Օրինակ, ըստ Խանումյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի տարածքի ու գույքի վարձակալությունը պետական բյուջեից է հատկացվել։

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, նրա խոսքով, «խիստ կասկածելի ծագման» գումարներով հիմնադրամներ է ձևավորել ու այս օրերին ցածր տոկոսներով վարկեր է առաջարկում հանրությանը, ուղարկում է Սև ծով՝ հանգստի, ուսանողներին բերում է Երևան՝ էքսկուրսիաների։

«Մեծ լվացքատներ կան Արցախում ու դրանք այսօր ֆինանսավորում են քաղաքական գործընթացները: Ես դրանում վստահ եմ»,- ասաց Խանումյանը՝ հավելելով. «Ամեն ինչ անում են՝ կոռուպցիոն մեխանիզմները պահպանելու համար։ Տարիներ շարունակ պետական ռեսուրսներն օգտագործվել են 1-2 կուսակցություն հզորացնելու համար»։

Հայկ Խանումյանի համոզմամբ՝ Արցախում այսօր դերակատարում ունեն Սերժ Սարգսյանը ու ՀՀ նախկին իշխանությունը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ Բակո Սահակյանի թիմը գործում է Սերժ Սարգսյանի հրահանգներով։ Որևէ կասկած այստեղ չպետք է ունենալ։ Բակո Սահակյանի թիմը մշտապես եղել է Սերժ Սարգսյանին ուղղահայաց ենթարկվող թիմ»,- ասաց Խանումյանը և հավելեց. «Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը սպասարկելու են Սերժ Սարգսյանի շահերը Արցախում։ Դրանում կասկած չկա։ Տարբեր քայլերով Արցախի կառավարող էլիտան փորձում է հավատարմություն հայտնել Սերժ Սարգսյանին և նախկին իշխանությանը։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ի պարտությունը հայաստանյան ընտրություններում պարտություն էր նաև Բակո Սահակյանի ու իր թիմի համար»։

Հարցին՝ ժամանակին համագործակցում էր Արցախի նախկին ՊՆ Սամվել Բաբայանի հետ, այսօր համագործակցություն կա՞, թե՞ մրցակիցներ են, Խանումյանը նախ ասաց, որ կարծում է՝ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի միջոցով առաջադրվելու իրավունք ստանալու գործընթացը քաղաքական փակուղի է տանելու։ «Մենք ընդհանրապես դեմ ենք մեկ անձի համար Սահմանադրություն փոխելուն: Մինչև Սամվել Բաբայանն առաջադրվելու հնարավորություն չունենա, չենք կարող խոսել իր հետ համագործակցելու կամ չհամագործակցելու մասին»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան