Հայկական համարանիշերով ավտոմեքենաների երթևեկությունը Ղազախստանում կարող են սահմանափակել

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Ղազախստանում կարող են սահմանափակել Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի համարանիշերով ավտոմեքենաների երթևեկությունը: Ավելի վաղ այդ երկրի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևն առաջարկել է նշված երկրներից մեքենաների ժամանակավոր գրանցում ներդնել, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը մտադիր է Ղազախստանում ավելի քան 10 օր մնալ, գրում է Tengrinews.kz-ն:

«Մենք գարնանը չկարողացանք համաձայնության գալ: Պատգամավորների կարծիքները տարբեր էին՝ անմիջապես գրացելուց մինչև այդ գաղափարից հրաժարում: Հաշվի առնելով, որ բազմաթիվ օտարերկրացիներ են իրենց մեքենաներով երկիր մուտք գործում, որևէ ժամկետ պետք է լինի: Աշնանը կվերադառնանք այդ հարցին»,- անդրադառնալով նախաձեռնությանը՝ ասել է պատգամավոր Պավել Կազանցևը:

Նա վստահեցրել է, որ պատգամավորներն ամբողջությամբ կիսում են օտարերկրյա համարանիշներով մեքենաների առիթով իրավապահների անհանգստությունը:

«Ճանապարհներին մահացության թիվը մեզ մոտ աճում է, դա ճիշտ չէ»,- հավելել է Կազանցևը:

«Բողոքները շատ են Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տարածքում գրանցված ավտոմեքենաներից, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները»,- ավելի վաղ ասել էր ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը։

Նրա խոսքով՝ հարևան երկրների համարանիշերով մեքենաների նկատմամբ միջոցներ ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտը Ղազախստանի տարածքում գրանցված չէ: «Նրանք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ուղևորների են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակումներ և պարտադիր ժամանակավոր գրանցում ներդնել այն մեքենաների համար, որոնք գալիս են՝ մեր հանրապետությունում ավելի քան 10 օր օգտագործվելու համար։ Եթե այն տարանցիկ է, կարող է 10 օրում հատել երկրի տարածքը։ 10 օր անց տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցում ստանա»,- ասել է նախարարը: