Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին բոլոր սկզբունքային հարցերում

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը:

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների եւ հոգեւոր արժեքների կարեւորությունը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեռեւս 1975 թ-ին Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին, 2015 թ-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւ, իսկ ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Առանձնահատուկ կարեւորվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար զգայուն հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել Կիպրոս-Հայաստան-Հունաստան փոխգործակցության ձեւաչափի շրջանակներում ստեղծել եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ:

Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Անդրադառնալով երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է եղբայրական Կիպրոսի իշխանություների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր նշանակալի հարցերում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձեւաչափը:

Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին: Կողմերը դատապարտել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ոտնձգությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է հայ-կիպրական պատմական եւ մշակութային դարավոր կապերը, որոնք ներկա բարձր մակարդակի համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ գործնական մակարդակի հասցնելու հիմք են:

Կարեւորելով Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում՝ անդրադարձ է կատարվել մասնավորապես Մելքոնյան կրթական հաստատության ճակատագրին:

Դիմիտրիս Սիլուրիսը նշել է, որ ակտիվորեն կանդրադառնա եռակողմ ձեւաչափի միջխորհրդարանական հարթակի ձեւավորմանը:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաեւ կրթության ոլորտում համալսարանների միջեւ համագործակցությանը:

Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին բոլոր սկզբունքային հարցերում:

Երկու խորհրդարանների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով»,- ասված է հաղորդագրությունում: