Կառավարությունը 4 մլրդ 87 մլն դրամ տրամադրեց՝ Ջրօգտագործողների ընկերության կուտակած պարտքերի համար

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ՝ 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիաբանկ»-ի վարկի տեսքով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր գումար հատկացնել ՀՀ Ջրային պետական կոմիտեին։ Նախարարն ասաց՝ տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ Կառավարությունը, գոնե վերջին տարիների համար, նախադեպ չունեցող քայլ է կատարում. «Առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին, և սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի՝ զրոյական պարտքով, սա պահանջում է հետևողական աշխատանք»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր։ «Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»,- ասաց Ավինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։

Այսպիսով՝ Ջրային կոմիտեին 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ:

Նարեկ Կիրակոսյան