Ինձ որևէ քաղաքական ուժ չի կարող ճնշել․ Արա Զոհրաբյան

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկօրյա գործադուլ իրականացնող 184 փաստաբանների հանրային հավաքին ներկա գտնվող Արա Զոհրաբյանի հասցեին այսօր տարբեր մեղադրանքներ հնչեցին․ Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ՝ ՓԲ-ն գործիք է դարձել, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն էլ համոզված է՝ Փաստաբանների պալատը քաղաքական պատվերներով է զբաղվում։

ՓԲ նախագահ Արա Զոհրաբյանը քննարկման ժամանակ չարձագանքեց այս մեղադրանքներին։ Ավելի ուշ արդեն լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե փաստաբանների վերոնշյալ հայտարարությունները հիմնավորված չեն, դրա համար էլ չի արձագանքել, որպեսզի  «այն փաստաբանների երկու թևերի բանավեճի չվերածվի»։

Զոհրաբյանը վստահեցրեց, որ պալատը չի կարող գործիք լինել որևէ քաղաքական ուժի համար: «Ինձ որևէ քաղաքական ուժ չի կարող ճնշել, ես փաստաբանների շահերի դեմ քայլ չեմ անի»,- հավաստիացրեց նա։

Քննարկման ժամանակ, երբ փաստաբանները խոսում էին, թե որքանով է անհրաժեշտ փաստաբանների խուզարկությունը և առհասարակ, արդյոք եղե՞լ են նախադեպեր, երբ փաստաբանները փորձել են հանցանքին նպաստել, Զոհրաբյանը հայտարարեց, թե կան անբարեխիղճ փաստաբաններ, որոնք կոռուպցիոն սկանդալների մեջ են խառնված եղել։

Խնդրեցինք հստակեցնել, թե որ փաստաբաններին էր վերաբերում այդ հայտարարությունը: Ի պատասխան Factor.am-ի հարցի` Զոհրաբյանն ասաց, թե խոսքը հայտնի դեպքերի մասին է, որոնք «Դատալեքս» կայքում ներկայացված են։ Հարց հնչեց նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հասցեին փաստաբաններից մեկի կողմից սոցցանցում հնչած վիրավորանքի մասին, Զոհրաբյանն ասաց, թե մեկնաբանությունները չի ուսումնասիրել, բայց դեմ է ցանկացած ծաղրանքի՝ այդպես էլ չհստակեցնելով` այդ դեպքը ծաղրանք է, թե՝ ոչ․ «Չեմ ուսումնասիրել, կարծում եմ՝ հումորի շարքից է»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան