Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին

Լուրեր

13.10.2026 | 18:53
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Այս մասին հայտնում են Հակոբյանի գրասենյակից:

Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։ Հանդիպմանը, Բրունո Պիշիոտտան ներկայացրել է իրենց ծառայության նրբությունները, դժվարությունները։ Խոսելով հայ խաղաղապահների մասին, Բրունո Պիշիոտտան գոհունակություն է հայտնել և բարձր գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը։ Իտալացի հրամանատարը շեշտել է, որ հայ խաղաղապահները հրամանները կատարում են ժամանակին և բարձր պատասխանատվությամբ։

Հայկական զորախմբի հրամանատար կապիտան Արտյոմ  Զախարբեկյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին։ Շնորհակալություն հայտնելով խաղաղապահներին ծառայության համար դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ առաքելության կազմում կա 41 երկիր և Հայաստանի ձայնը շատ բարձր է գնահատվում առաջին հերթին հայ խաղաղապահների ծառայության շնորհիվ։

‹‹Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը։ Ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է, հատկապես, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված պետություն է, և նպաստելով աշխարհի տարբեր կետերում խաղաղապահ առաքելության իրականացմանը, մենք վերստին փաստում ենք, թե որքան ենք կարևորում խաղաղությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր առաքելության համար։ Դուք մեր հպարտությունն եք և լինելով Հայաստանի սահմաններից դուրս դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը››,- ասել է Աննա Հակոբյանը։