Թթի փառատոնը՝ զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ևս մեկ միջոց

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով շատ կարևոր է փառատոների անցկացումը՝ որպես մշակութային արժեքների պահպանման կարևոր մեխանիզմ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը։

Վերջինս նշեց, որ այն արժեքները, որոնք կան մեր համայնքներում շատ կարևոր մշակութապահպան գործառույթ ունեն, սակայն դրան զուգահեռ առկա է նաև դրանք բացահայտելու և տարածելու խնդիր։

«Դրանք տարածելու լավագույն տարբերակը փառատոներում դրանք ներկայացնելն է։ Այս միջոցառումները զարկ են տալիս նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը: Տուրօպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորվում։ Հայաստանում փառատոների բազմազանություն կա, 30-ից ավելի փառատոներ արդեն գրանցված են որպես ավանդական միջոցառումներ, իսկ դրանց հիմնական մասն անցկացվում է մարզերում: Սա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը հնարավորինս ապակենտրոնացվում է»,- ասաց  Ոսկանյանը՝ շեշտելով, որ փառատոները նպաստում են համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչները մեծ ուրախությամբ են մասնակցում։

Ասուլիսին  ներկա «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ, շեշտելով  փառատոների կարևորությունը, հիշեցրեց, որ համայնքներում կան գեղեցիկ թթի այգիներ, որտեղ էլ անցկացվելու է փառատոներից մեկը՝ թթի փառատոնը։

«Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափ տալու արարողությամբ: Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի,  այնպես էլ շրջակա համայքների բնակիչները»,- ասաց Նունե Մանուկյանը։

Նշենք, որ թթի փառատոնը տեղի կունանա Քարահունջ գյուղում՝ հուլիսի 6-ին։