Հայրենադարձների հիմնած Նուբարաշենը 89 տարեկան է
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանը նշել է հիմնադրման 89-ամյակը: 1930-ականներին ավանն իր հյուրընկալ դռները բացեց հայրենադարձ առաջին 70 ընտանիքների առջև:
«Այսօր արդեն 9800 բնակչություն ունեցող Նուբարաշենը տարածքով ու բնակչությամբ ամենափոքր, բայցև քաղաքի ամենաարագ զարգացող վարչական շրջաններից է:
Տոնական օրը հագեցած էր մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնց անմիջական մասնակիցը հենց վարչական շրջանի բնակիչներն էին: 89-ամյակի միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով ու հրավառությամբ: Երեկոյի ընթացքում մրցանակների ու պարգևների են արժանացել մարզամշակութային մրցույթների հաղթողներն ու վարչական շրջանի աշխատակազմի երկարամյա բարեխիղճ աշխատակիցները: Վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի խոսքով՝ առաջին անգամ նշվող տոնն ավանդական կդառնա»,-տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: