Արցախի օմբուդսմենը հանդիպել է Կալիֆոռնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Կալիֆոռնիայի Սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:

Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների: