Իմքայլական պատգամավորը ՍԴ նախագահին առաջարկում է հրաժարվել Քոչարյանի գործի քննությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Վահագն Հովակիմյանը հույս ունի, որ մինչև օգոստոսի 29-ը, երբ Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը իրեն առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու մասին, կհանգուցալուծվի ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։

«ՍԴ-ում ստեղծված ճգնաժամն օր առաջ պետք է լուծվի, որպեսզի ՍԴ-ն՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, անխոցելի լինի»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Եթե մինչև օգոստոսի 29-ը Սահմանադրական դատարանը չորոշի, թե իրենցից ով է դատավոր և ով անդամ, ըստ Վահագն Հովակիմյանի, հասարակությունը չի ընկալելու Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած նրա որոշումը․ «Էական չի, թե իրանք ինչ կորոշեն, հասկանու՞մ եք, ՍԴ 7 անդամները և 1 դատավորը տվյալ դեպքում ինչ որոշում կայացնեն, այդ որոշումն ընկալվելու է որպես քաղաքական որոշում»։

Պարոն Հովակիմյանը նկատում է, որ Սահմանադրական դատարանը ստիպված է ինչ-որ լուծում գտնել մինչև Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, այլապես այդ լուծումները ստիպված կլինեն գտնել ուրիշները: «Եթե գա, էդ փուլին հասնի, օրենսդիրն ու գործադիրը ստիպված են լինելու ինչ-որ լուծումներ գտնել, բայց մենք այդ փուլում չենք և հուսով ենք ՍԴ-ն ինքը կգտնի»,- կարծում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ ոչ մի լուծում էլ պետք չէ գտնել, գործող Սահմանադրական դատարանն իրավաչափ է կայացնելու որոշումներ։ «Չկա, ինչպես ոմանք պնդում են, սահմանադրական ճգնաժամ, և էդ ինտրիգը, որ հարուցում են, դա ինչ-որ մարդկանց ցանկությունն է պարալիզացնել, ցույց տալ, որ մենք չունենք ՍԴ, որպեսզի իրենց համար ցանկալի կադրերով ապահովեն ՍԴ-ն»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա, իշխանությունը չպետք է խառնվի Սահմանադրական դատարանի գործերին։ Եթե, ինչպես իշխանությունն է պնդում, այս դատարանը լեգիտիմ չէ, ինչո՞ւ է ճանաչում մինչև հիմա կայացրած նրա որոշումները:

«Եթե չեմ սխալվում, մոտ մեկ ամիս առաջ ՍԴ-ն կայացրեց որոշում, որով Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2018-ի հոկտեմբերի 2-ի ԱԺ-ի ընդունած օրենքը։ Եթե իրանք գտնում են, որ լեգիտիմ չէ, էդ որոշումն ինչո՞ւ չեն բողոքարկում։ Իհարկե, ՍԴ որոշումները վիճարկման ենթակա չեն, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց, ի վերջո, դրա իրավաչափության վերաբերյալ ինչո՞ւ դատողություններ չեն անում, թող ասեն, որ էդ կազմը լեգիտիմ չի եղել, հետևաբար մենք այդ վճիռը կամ որոշումը համարում ենք չեղյալ կամ առ ոչինչ»,- զարմանում է պարոն Պետրոսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ եթե հանկարծ Սահմանադրական դատարանը բավարարի Ռոբերտ Քոչարյանի դիմումը, նրա նկատմամբ մեղադրանքները կհանվեն․ «Եվ բնական է, այստեղ մենք գործ ունենք արդարացվող անձի հետ»։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համար ավելի կարևոր է մի հանգամանք. հայտնի է, որ Քոչարյանի գործի քննությանը չի մասնակցելու նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է, որ այս գործին իր մասնակցությունից հրաժարվի նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Փաստաբաններից մեկն այսօր սանիկ-քավոր հարաբերությունների մեջ է նույն ՍԴ նախագահի հետ։ Ե՛վ Հրայր Թովմասյանն է այդ մասին հայտարարում, և՛ Արամ Օրբելյանը»,- հիշեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը նկատում է, որ բազմաթիվ ականատեսներ պատմում են, թե ինչքան հաճախ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այցելել Հրայր Թովմասյանին և փակվել նրա աշխատասենյակում․ «Ինչո՞ւ են երկու նման կարևորագույն անձինք, մեկը ՍԴ նախագահ, մյուսը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, հանդիպում ՍԴ աշխատասենյակում, զրուցում են, և հանկարծ մենք տեսնում ենք, որ դրանից հետո նման մի գործ է հայտնվում ՍԴ և ՍԴ-ն էլ վարույթ է ընդունում»։

Սիսակ Գաբրիելյանը միանշանակ է հայտարարում՝ գործող Սահմանադրական դատարանը լեգիտիմություն չունի և նրա որևէ որոշում այսօր հասարակությունը չի ընդունելու։

«Միգուցե հենց նույն Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին Քոչարյանի գործով շատ կարևոր որոշում կայացնի, որը պարտադիր չէ, որ լինի փաստաբանական կողմի սրտով, փաստաբանական կողմի բոլոր պահանջները բավարարելով։ Բայց միայն այն հանգամանքը, որ ինքը այսօր չունի այդ լեգիտիմությունը կապված նրա հետ, որ ՍԴ նախագահը այսօր մի անձնավորություն է, որը միգուցե ունի շատ պրոֆեսիոնալ կարողություններ մասնագիտական, բայց միայն այն հանգամանքը, որ ինքը ունի քաղաքական անցյալ, կապվում է նախկին իշխանության հետ, մի իշխանության հետ, որին ժողովուրդը բառացիորեն մերժեց և հեռացրեց իշխանությունից, Հրայր Թովմասյանը էդ իշխանության մի մասնիկ է, հասարակությունը, ցավոք սրտի, Հրայր Թովմասյանին դիտում է ՀՀԿ-ական և ոչ թե ՍԴ նախագահ»,- նշում է Սիսակ Գաբրիելյանը։

Նա առաջարկում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, որովհետև նրա կայացրած ոչ մի որոշում, ըստ պատգամավորի, հասարակությունը չի ընդունելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան