Վրաստանում հաշվարկել են ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նվազման հետևանքով տնտեսության վնասի չափը

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունների՝ ՌԴ-ից Վրաստան չվերթների ժամանակավոր արգելքով պայմանավորված՝ 2019 թվականին Վրաստանում  հանգստացող ռուսների թիվը մեկ միլիոնով կնվազի, ինչը Վրաստանի տնտեսությանը 2 մլրդ  լարիի (շուրջ 710 մլն դոլար) վնաս կպատճառի։

Նման գնահատական է տվել Զբոսաշրջության ազգային վարչության  ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«2018 թվականին Ռուսաստանից  Վրաստան 1,4 մլն զբոսաշրջիկ է  այցելել։ Նույն տարում ռուսական կողմից Վրաստանի զբոսաշրջության ոլորտ ստացված եկամուտը 2 մլրդ լարի է կազմել։ Մենք սպասում էինք, որ 2019 թվականին  1,7 զբոսաշրջիկ կժամանի, իսկ եկամուտը 2,5 մլրդ լարի կկազմի (ավելի քան 886 մլն)։ Այսպես, մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը շուրջ 1 մլն կկազմի»,- նշել է Կվրիվիշվիլին։

Նրա խոսքով՝ փորձելու են Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետևանքով տնտեսական վնասի չափը նվազագույնի հասցնել և զբոսաշրջային նոր շուկաներ փնտրել, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Այդ նպատակով զբոսաշրջային վարչությունն արևմտյան հեռուստաընկերություններոմ արդեն Վրաստանի մասին գովազդային հոլովակներ է ներկայացրել։

Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից ժամանակավորապես կդադարացվեն Ռուսաստանից Վրաստան՝ ռուսական ավիաուղիների կողմից իրականացվող օդային փոխադրումները (այդ թվում՝ առևտրային)։  Հունիսի 22-ին էլ ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 8-ից Ռուասատանի տարածքում կդադարեցվեն վրացական ավիաուղիների իրականացրած չվերթները։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ մայիսին Վրաստան 172 հազար ռուս է ժամանել, ինչի հետևանքով այդ ամիս ռուսները Վրաստան այցելած զբոսաշրջիկների շարքում առաջին տեղում են հայտնվել։

Նելլի Մելքոնյան