Նվաճած մեդալները մեծ աշխատանքի արդյունք են. Արմեն Գրիգորյան

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, Մինսկում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը:

Ավարտվեցին 2-րդ Եվրոպական խաղերը: Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրնոզե: Կխնդրեմ ամփոփել Եվրոպական խաղերին Հայաստանի պարտվիրակության մասնակցությունը:

Կարծում եմ՝ բավական լավ մասնակցություն ունեցանք: Նախապատրաստական  աշխատանքները սկսել էին ամիսներ առաջ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվեց  աշխատանքային խումբ, որում ընդգրկված յուրաքանչյուր անձ համակարգեց է իր մասնագիտական ոլորտը՝մարզահագուստ, դեղորայք և վիտամիններ, ԶԼՄ-ների հետ աշխատանք և այլն: Բոլոր  պատասխանատուները ամիսը մեկ, երկու անգամ հավաքվում էին քննարկման  և  ըստ կատարված աշխատանքի քայլ առ քայլ գնում  էինք առաջ: Եվրոպական խաղերում 9 մարզաձևից 11 մեդալ ունեցանք, որը մեծ հաջողություն է: Այդ մեդալները պատահակն չէին՝ այլ մեծ աշխատանքի արդյունք: Առաջին անգամ ենք վերադառնում Հայաստան երկնիշ թվի մեդալմերով: Սա հրաշալի է:

Միայն ափսոսում եմ հեծանվորդ էդգար Ստեփանյանի համար, ով կարող էր լավ մասնակցել, բայց ձեռքի կոտրվածքը խանգարեց նրան: Շնորհավորում եմ մարզիկներին և մարզիչնրին նրանց կատարած աշխատանքի համար: Առջևում Օլիմպիական խաղերն են, որին պետք է լուրջ նախապատրաստվենք և լավ մասնակցություն ունենանք:

–Եթե 10 բալանոց սանդղակով գնահատենք Խաղերը, ի՞նչ գնահատական կտանք, որպես պատվիրակության ղեկավար:

-Կարծում եմ՝ ամեն ինչ շատ ճիշտ էր արված: Բոլոր ուղղություններով ամեն ինչ լավ էր կազմակերպված.  տրանսպորտը, ուտելիքը, պարգևատրման արարողությունը և այլն: Մարզադահլիճները շատ լավն էին՝ մեծ և բազմաֆունկցիոնալ: Բելառուսը շատ լուրջ էր նախապատրաստվել այս Խաղերն: Կգնահատեմ 10 բալ: Մինսկը կարող է ապագայում Օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք լինել:

–Իսկ հնարավոր է, որ Երևանը երբևէ ունակ լինի ընդունել Եվրոպական խաղեր:

-Հնարավոր է, եթե մենք ունենանք համապատասխան մարզադահլիճներ: Կարծում եմ՝ հյուրանոցային պայմաններով ապահովված ենք, բայց մարզկան կառույցներով դեռ կաղում ենք: Մի քանի մարզական նոր կառույց է պետք, որպեսզի կարողանանք ընդունել նման մասշտաբի միջոցառումներ: