Հյուսիսային Կորեան կտրականապես մերժել է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Հյուսիսային Կորեան կտրականապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, որը խստացնում են Պհենյանի դեմ պատժամիջոցների ռեժիմը. փոխանցում է ria.ru-ն:

 

Փհենյանում փաստաթուղթն անվանել են «զզվելի սադրանքի արդյունք՝ ուղղված ԿԺԴՀ-ին ինքնապաշտպանվելու իր օրինական իրավունքից զրկելուն և տնտեսական շրջափակման միջոցով պետությանն ու նրա քաղաքացիներին խեղդելուն»:

 

Նշենք, որ  ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը նախատեսում է Փհենյանի կողմից նավթամթերթի գնման սահմանափակում. թույլատրվել է գնել տարեկան մինչև 2 մլն բարել։ Սահմանափակվել է նաև նավթի հումքի ներկրումը վերջին 12 ամիսների համար:  Բացի այդ, արգելք է սահմանվում Հյուսիսային Կորեա հեղուկ բնական գազի և գազային կոնդենսանտի մատակարարումների վրա։

Փաստաթուղթը նաև նախատեսում է լիարժեք արգելք Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման վրա, ինչը զգալի հարված կհասցնի երկրի տնտեսությանը: 

Հիշեցնենք նաև, որ Հյուսիսիային Կորեան հայտարարել էր՝ որ ԱՄՆ-ը շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի խստացնի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ ջրածնային մարտագլխիկներ փորձարկելու համար:  

Փհենյանը նաև ընդգծել էր, որ ուշիուշով հետևում է ԱՄՆ գործողություններին ու պատրաստ է հակահարված տալ. «Միջոցառումները, որոնք կձեռնարկի Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ին այնպիսի մեծ ցավի ու տառապանք կպատճառեն, որոնց միջով նա չի անցել իր ողջ պատմության ընթացքում»։