Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել` պահանջելով Կառավարության ընդունած որոշման վերանայում
Հասարակություն
01.07.2019 | 22:10Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հուլիսի մեկից բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՍՄՆ առաջ` պահանջելով վերանայել Կառավարության` ինստիտուտը լուծարելու վերաբերյալ որոշումն ու հարցերի այլընտրանքային լուծում:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի մեջ էր նաև ՀՀ ԿԳՍՄՆ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: