33 մլն դրամ՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը․ ծրագիրն այսուհետ ԿԳՄՍՆ-ն կիրականացնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

60-ամյա Ռուզաննա Նիկողոսյանը 6 տարի է՝ Ֆրանսիայի Պամիե քաղաքում է ապրում։ Երկու տարի առաջ հայկական դպրոց է հիմնել, որտեղ հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, երգ ու պար է դասավանդում։ Հայրենիք մի քանի օր առաջ է վերադարձել՝ մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացին։

«Ի սկզբանե նպատակս եղել է  օտար երկրում, օտար հողի վրա հայ մանուկին հայ պահելը։ Այն քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, չկան համապատասխան մասնագետներ, մանկավարժության  ոլորտին մոտ կանգնած անհատներ, ուստի ստանձնել եմ այդ գործառույթը և ինքս եմ դասավանդում  բոլոր առարկաները։ Լիահույս եմ, որ վերապատրաստման ամբողջ գործընթացը կլինի ուսանելի, հետևողական և բազմաբնույթ»,- նշեց Ֆրանսիայից Հայաստան ժամանած ուսուցչուհին:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացները 2.000 թվականից են անցկացվում: Այս ընթացքում սփյուռքից ժամանած շուրջ 1500  ուսուցիչ է վերապատրաստվել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը տեղեկացրեց, որ մինչև 2004 թվականը ծրագրին մասնակցող ուսուցիչներն իրենց կեցության ու սննդի հարցերով ինքնուրույն էին զբաղվում, իսկ հիմա բոլոր ծախսերը պետությունն է հոգում: Այդ ժամանակից, ըստ նախարարության ներկայացուցչի, մասնակիցների թիվն ավելացել է: Այս տարի Հայաստան է ժամանել 60 սփյուռքահայ ուսուցիչ: Ըստ Թամարա Զալինյանի՝ հաճախ դիմողների թիվն ավելին է, քան նախարարությունը կարող է ֆինանսավորել:

«Այս տարի 82 հոգի է դիմել՝ 16 երկրներից։  Պիտի ասեմ, որ երբ դասընթացները մեկնարկում են,  հայտնվում են ուսուցիչներ, որոնք  խնդրում են պարզապես առանձին դասերին մասնակցել, որ, եթե անգամ, ամբողջական դասընթացի վկայական չստանան, գոնե թարմացնեն իրենց գիտելիքները։ Մենք, սովորաբար, թույլ ենք տալիս»,- նշեց նախարարության ներկայացուցիչը:

Թամարա Զալինյանի խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար պետությունը 33 միլիոն դրամ է հատկացրել: Ըստ նրա՝ ծրագրի ընթացքում հինգ խումբ է գործելու. մանկապարտեզի, տարրական դասարանների, լեզվի ու գրականության, կիրառական նկարչության, ինչպես նաև մեկօրյա դասընթացների, որը նշված խմբերի խառնուրդն է: Այս տարի փորձել են ևս մեկ խումբ ավելացնել՝ շախմատի համար, բայց բավարար թվով հայտեր չեն ստացել:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Դանիելյանն ընդգծեց, որ արդեն գործող խմբերի աշխատանքն էլ մեկ ամսվա համար բավական մեծ մարտահրավեր է:

«Հինգ խումբ, յուրաքանչյուր խմբում՝  17-18 մասնագիտական առարկաներ, գիտամեթոդական ծրագրեր, որոնք խիստ անհրաժեշտ են մեկ ամսվա ընթացքում  նրանց գիտելիքների  զինանոցը  ևս մեկ անգամ հզորացնելու համար»,- նշեց Սուրեն Դանիելյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով էլ՝ այս տարի ծրագրում փոփոխություններ են եղել. այսուհետ այն ամբողջությամբ իրականացվելու է իրենց նախարարության կողմից, իսկ նախկինում նաև Սփյուռքի նախարարությունն է ներգրավված եղել։ Ըստ նրա՝ ծրագրից սպասելիքները միայն դրական են։

«Վերապատրաստումները նրանով են կարևոր, որ մենք ձեզանից լսում ենք բոլոր այն խդիրները, որոնք առկա են համայնքներում  և դասավանդման մեթոդաբանությունը փոփոխում ենք ըստ այդ առաջացած խնդիրների, որպեսզի դրանք տեղում լուծումներ ստանան։ Վստահ եմ, որ այն արդյունքները, որը մենք կունենանք այս վերապատրաստումների օրերին, իրենց դրական արդյունքը կունենան նաև մեր կրթօջախներում» ,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Սփյուռաքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները մեկ ամիս կտևեն. մի մասը կանցկացվի Մանկավարժական համալսարանում, որոշ դասեր էլ կլինեն բացօթյա կամ թանգարաններում։ Դասընթացների  ավարտին ուսուցիչներին վկայական կտրվի, որի շնորհիվ, արտերկրի վերադառնալուն պես, կկարողանան ընդլայնել իրենց մասնագիտական գործունեության շրջանակը։

Նելլի Մելքոնյան