Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով Հայաստան կժամանի
Քաղաքականություն
28.06.2019 | 23:00Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստան կգա աշխատանքային այցով:
«Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստանը աշնանը կարող է զուգորդվել երկու երկրի համագործակցության հարցով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հետ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Գյումրիում հոկտեմբերին», -գրում է Rusarminfo-ն` հղում անելով Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովին: