Կա՛մ օրենքով, կա՛մ Կառավարության որոշումներով․ նախարարը՝ մետաղական թափոններ վերամշակող ընկերությունների գործունեությանը չխոչընդոտելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի՝ ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություն, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա:

Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման» և մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև մետաղների ջարդոնից և թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

Նշված ոլորտի ընկերություններում աշխատում է 1200 մարդ, և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:

Կառավարության կողմից ներկայացված այս նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել մետաղական աղբից և փոքր թափոններից պատրաստվող արտադրանքի արտահանման համար։

Առաջարկվում է պետական տուրքը սահմանել 80 հազար դրամ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ Կառավարությունը շահագրգիռ է, որ մետաղական ջարդոններն ամեն տեղ թափված չմնան և դրանց հավաքման գործընթացը լինի շարունակական։

«Կլինի՞ օրենքով, երկրորդ ընթերցումից առաջ կգանք, կասենք, որ օրենքը մեզ նման հնարավորություն տալիս է, եթե օրենքով հնարավոր չլինի, մենք Կառավարության որոշումներով համապատասխան ելքեր կգտնենք, որ այդ գործընթացը լինի շարունակական»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մետաղական թափոններ հավաքող, վերամշակող ու դրանից արտադրանք ստացող փոքր ընկերությունների ներկայացուցիչները հայտնում էին, որ իրենք պատրաստ չեն 80 հազար դրամ պետական տուրք վճարել աղբից արտադրանք ստանալու համար, ավելին՝ եթե Կառավարությունը չվերացնի պետտուրքը, իրենց ընկերությունները կփակվեն։

Նշենք, որ ասուլիսն ներկա մետաղական թափոն վերամշակող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ նշում էին, որ Կառավարության այդ օրենսդրական նախաձեռնության հիմքում դրվել է ոլորտում մոնոպոլ դիրք զբաղեցնող «Միկմետալ», «Ասկե», «Մետեսիլ» ընկերությունների ներկայացրած տեղեկանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։