Շիրակում տեղացած հերթական կարկուտն ավերել է ցանքատարածություններն ու տնամերձ այգիները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում դեռ չէին հասցրել հաշվել հունիսի 24-ին տեղացած կարկուտի վնասները, երբ նորը եկավ: Նախօրեին ավելի քան 20 րոպե տեղացած հերթական կարկուտն ու քամին մեծ վնասներ են հասցրել Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջանի գյուղերին՝ ավերելով ցանքատարածություններն ու տնամերձ այգիները։

Մասնավորապես, կարկուտը մեծ վնասներ է հասցրել  Ամասիա, Բանդիվան, Հովտուն և Ջրաձոր գյուղերին: Ի դեպ՝ նշված գյուղերում հակակարկտային կայաններ չկան:

«Հիմնականում կարկտահարվել են ցանքատարածությունները, բնակչության տնամերձերն ամբողջությամբ: Բանդիվանում նաև անասուննրին է վնաս եղել, հատկապես գառներին՝ անկումներ են եղել։ Տների տանիքներ են վնասել, ապակիներ են կոտրվել։ Կարկուտի հատիկներն էլ առավել նման էին սառցաբեկորների։ Այդպիսի աղետալի վնասներ են եղել։ Սա արդեն երկրորդ կարկուտն է մեզ մոտ։ Նախկինում 80% էր կարկտահարությունը, բայց հիմա ծառերին մնացել են միայն ճյուղերը, տերևներն էլ են թափվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։

Ախուրյանի տարածաշրջանում էլ հիմնականում տուժել են Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Ախուրյան գյուղերը։

«Կարկուտից վնասվել են բոլոր ցանքատարածությունները՝ հացահատիկ, գարի,  բանջարաբոստանային կուլտուրաները՝ կարտոֆիլ, գազար, ճակնդեղ։ Տնամերձ հողամասերում, այգիներում մրգատու ծառերն են վնասվել: Մի 2 օր առաջ էլ Այգաբաց գյուղում էր ուժեղ կարկուտ տեղացել ու վնասներ հասցրել»,- ասաց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը։

Վնասների չափի վերաբերյալ տվյալներ դեռ չկան։ Այս պահին կարկուտից տուժած համայնքներում աշխատում են մարզպետարանի հատուկ հանձնաժողովները, ուսումնասիրում են վնասները։

Նշենք, որ հունիսի ընթացքում սա արդեն երրորդ կարկտահարությունն է Շիրակի մարզում։

Էմմա Չոբանյան