Ինչպե՞ս եք վերաբերվում բնական մենաշնորհներին․ Արման Բաբաջանյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից հետաքրքրվեց, թե  վերջինիս ինչ տեսակետ ունի բնական մենաշնորհների վերաբերյալ։

«2018 թվականի նոյեմբերի 20-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործողություններն ու վարքագիծը որակվել էին որպես գերիշխող դիրքի չարաշահում և դրա համար սահմանվել է 30 միլիոն դրամ տուգանք, ինչը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն վիճարկել էր։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս  հարցին, այս ուղղությամբ ի՞նչ ունենք անելու։ Երկրորդ բնական մենաշնորհը՝ օդանավակայանն ու դրա մատուցած ծառայությունների թանկ լինելու հանգամանքն է, այս հարցում ՏՄՊՊՀ հանձնաժողովից են միշտ ակնկալվել լուծումներ, որոնք, սակայն, ապարդյուն էին։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խնրի լուծումը»,- հարցրեց պատգամավորը։

Հարցերին ի պատասխան Էդգար Ճաղարյանը նշեց, որ ՏՄՊՊՀ անդամ ընտրվելու պարագայում անպայման շատ խորն ուսումնասիրություն է կատարելու այս հարցերի առնչությամբ։

«Օրինակ՝ դիզվառելիքի տեղափոխման զգալի մասը տեղափոխվում է երկաթգծով․ կա հատուկ սակագին, որը տրվում է վառելիքի խոշոր ներմուծողներին, ինչը շատ նորմալ է, բայց երբ այդ հատուկ սակագինը 50-70 տոկոսով ավելի ցածր է, քան գործող սակագինը, ապա ես այստեղ տեսնում են անբարեխիղճ մոտեցում․ այսինքն՝ հնարավորություն չի տրվում փոքր խաղացողներին մտնել դաշտ»,- ասաց  Ճաղարյանը։

Անդրադառնալով  օդանավակայանի սպասարկման բարձր գներին՝ Ճաղարյանը նկատեց, որ բնականոն մրցակցություն ապահովելու համար պետք է գործարկել Գյումրու օդանավակայանը, ինչը կստեղծի մրցակցություն ու կբերի գների նվազման։

Պատգամավոր Բաբաջանյանը ՏՄՊՊՀ անդամին հիշեցրեց, որ այստեղ խոսք չի կարող գնալ մրցակցության մասին, քանի որ Գյումրու օդանավակայանն էլ նույն ընկերությունն է շահագործում։