ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանի և գլխավոր հյուպատոսի հետ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Կարլոս Սգարբիին (Carlos Sgarbi, նստավայրը՝ Թեհրան) և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Ուրուգվայի դեսպանը բարձր գնահատեցին երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ջերմ ու բարեկամական հարաբերությունները, ինչը նաև լավ հիմք է քաղաքական երկխոսության ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր մակարդակներում շփումների պարբերականության ապահովումը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ նշեց, որ Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանով դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

Երկուստեք բարձր գնահատվեց Ուրուգվայի հայ համայնքի դերը, որը, կազմելով Ուրուգվայի բնակչության ավելի քան մեկ տոկոսը, ոչ միայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում, այլև հանդիսանում է Հայաստանը և Ուրուգվայը միմյանց կապող ամուր կամուրջ։

Կողմերը քննարկեցին նաև վերջերս ՀՀ-ում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հաստատմանը և հետագա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը նշեց, որ առարկայական քայլեր են ձեռնարկվում ակտիվացնելու և զարգացնելու երկկողմ առևտրաշրջանառությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ: