Եղվարդի բնակիչները մի բան են ասում, մարզպետը՝ այլ. վտարված բնակիչները գիշերում են կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երրորդ օրն է՝ Եղվարդի 6 ընտանիքի բնակիչների և նրանց երեխաների համար որպես կացարան է ծառայում ՀՀ կառավարության շենքի բակը։ Եղվարդի Երևանյան խճուղու 11 շենքի բնակիչները, որոնք պնդում են, որ դա հանրակացարան է եղել, ասում են՝ իրենց ծեծելով հանել են տնից, ապրելու տեղ չունեն. «90 ոստիկաններ, այդ թվում և կարմիր բերետավորներ, մեզ ծեծելով տնից դուրս են հանել»:

Բնակիչների մի մասը պնդում էր, որ իրենց չեն ծանուցել, որ շենքը սեփական է և պետք է այն լքեն, մյուսներ էլ ասում են, որ դեռևս փետրվար ամսին են գրություն ստացել, բայց տունը չեն լքել, փոխարենն այն վերանորոգել են և ապրել: «Սարքում էինք, դուռ էինք դրել թազա, եկան, տվին ջարդին, եսիմ ինչեր արին: Հելանք կայնանք Փաշինյանի կողքը, ասինք մի բան կփոխվի, բայց ոչ մի բան էլ չի փոխվում, հելնես թողես էթաս էս երկրից, ի՞նչ անես»,- ասում էին բողոքող քաղաքացիները:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին հավաստիացրեց, որ քաղաքացիները մի փոքր չափազանցնում են, ծեծելով նրանց դուրս չեն բերել, իսկ այն տարածքը, որտեղ նրանք ապրել են, իր բառերով ասած, զավթել են․ «Զավթել բառիս բուն իմաստով, պարզապես որպես ազատ տարածք ներխուժել են ու տնավորվել»:

Մարզպետի խոսքով՝ բնակիչների կեցավայրը եղել է արտադրական տարածք։ Ռոմանոս Պետրոսյանը նաև պնդում է՝ իրենք բազում առաջարկներ են արել քաղաքացիներին, որոնք, սակայն, մերժվել են. «Այդ բոլոր վեց ընտանիքներին լուծում առաջարկվել է, բայց իրենք որևէ կոմպրոմիսի չեն գալիս և միանշանակ պնդում են, որ իրենք ուզում են ապրել այդ տարածքում, ինչու պիտի սեփականատերը այդքան տարածք ունենա իրենք տանիք չունենան»:

Մինչդեռ կառավարության բակում բողոքի եկած քաղաքացին, որը ներկայանալ չցանկացավ, հերքեց, որ իրենք մարզպետից կամ մարզպետարանից որևէ առաջարկ են ստացել․ «Մենք մարզպետին չենք տեսել, մարզպետի հետ չենք խոսացել, մարզպետը եկել ա կողքի շենք, էդ ժողովրդի հետ ա խոսացել, դաժե էդ ժողովրդին ա խաբել, մենք չենք տեսել մարզպետին»:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, կառավարությունից իրենց ասել են, որ տարածքը ուրիշի սեփականությունն է, իրենց օգնել չեն կարող և խորհուրդ են տվել վարձով ապրել։

Ի դեպ, վարձով ապրելու առաջարկի մասին ասաց նաև Ռոմանոս Պետրոսյանը, բայց, նրա պնդմամբ, քաղաքացիները դրանից էլ են հրաժարվել: Վտարված բնակիչները հայտարարեցին՝ կամ իրենց հարցը կլուծեն, հետ կտան իրենց տները, կամ իրենք անձնագրերը կնվիրեն կառավարությանը՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից։ Նրանցից մեկն էլ մեխեր ուներ ձեռքին, ասաց՝ ոտքերն է մեխելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան