«Լեզվի կոմիտեն փորձելու է իր նոր դիմագիծը ստեղծել». Դավիթ Գյուրջինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ժամանակի պահանջին համապատասխան՝ Լեզվի կոմիտեն փորձելու է թվային տիրույթում ավելի մեծ ներկայացվածություն  ապահովել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

«Լեզվի կոմիտեն փորձում է ստեղծել իր դիմագիծը։ Արդեն ստեղծվել է կոմիտեի տարբերանշանը։ Մեր նպատակը հստակ է․ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում  հայերենը պահպանի իր գերակա դիրքերը»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։

Նրա խոսքով՝ փետրվարից մշակում են նաև Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքը, որը հուլիսին արդեն պատրաստ կլինի։ Այն հասանելի կլինի langcom.am և լեզվիկոմիտե․հայ հասցեներով և կծառայի որպես կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով և խաղերով։

«Կայքից բացի, նաև յութուբյան էջն ենք ակտիվացնելու, տեսանյութեր ու հաղորդաշարեր տեղադրելու։ Նաև թվիթերյան հաշիվ ենք ստեղծել՝ @LangComArmenia»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այս պահին կարևորում են վերահսկողությունն ուղղված  «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմանը։ 2019-ի փետրվարից Լեզվի կոմիտեն իրավախախտման 22 վարույթ է ներկայացրել, որոնք այս պահին ընթացքի մեջ են։

Անդրադառնալով նաև կոմիտեի տարածած հորդորակներին, Գյուրջինյանը հավելեց, որ 2019-ի առաջին կիսամյակում լրատմավիրջոցներին, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին երկու տասնյակից ավելի հորդորակ է ուղարկվել։  Բացի այդ, ակտիվ է կապը քաղաքացիների հետ․ այս ընթացքում արդեն 160 գրավոր դիմում և շուրջ 200 հեռախոսազանգ են ունեցել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան