Սուրեն Պապիկյանը շրջայց է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել հունիսի 24-ին ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերություների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որի օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։

«Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում մենք ունենքօդային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն, որըպետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները և միևնույն ժամանակ բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ուղևորահոսքերին առնչվող, այնպես էլ օդային տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում նախարարը ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանը, անվտանգության ապահովման համակարգին և անձնակազմի աշխատանքներին։ Օդանավակայանի տարածքում շրջել է ժամանման և մեկնման սրահներում, հետաքրքրվել ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներով։