Գուցե չունենք զանգովի արդարադատություն, բայց լուծված չէ դատավորի ներքին անկախության խնդիրը․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ

Տիկի՛ն Հարությունյան, Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ սկսում է դատական համակարգում բարեփոխումները և, ինչպես գիտենք, որպես առաջին քայլ կիրառվելու է անցումային արդարադատության վեթինգ գործիքը: Դրանից հետո դատական համայնքը մեծամասամբ կունենա նոր կազմ: Ըստ Ձեզ՝ ճի՞շտ տեղից են սկսում։

– Քանի որ չկա ամբողջ փաթեթը, ինձ համար ավելի դժվար կլինի գնահատել՝ ճիշտ, թե սխալ տեղից են սկսել։ Այն խնդիրը, որ դատավորների կազմի նորացման անհրաժեշտություն կա, մենք նշել ենք 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո՝ պնդելով, որ գործող դատաիրավական համակարգն օրենսդրական բազայի տեսանկյունից չի կարող բավարար համարվել՝ ժողովրդավարական զարգացում ապահովելու համար: Ընդհանուր գաղափարը՝ որպես առողջացման հնարավոր մեխանիզմ, իհարկե, կարևոր է և պետք է հաշվի առնել։

Նորից պետք է ընդգծեմ, որ անձերի փոփոխությունը երաշխիք չի կարող հանդիսանալ ամբողջ համակարգի արդյունավետ և անկախ գործունեության համար, առավել ևս, երբ զուտ նոր դատավորների ընտրության, նշանակման, որակավորման, գրավոր և բանավոր ստուգումների ընթացակարգը և մասնակից անձանց գործառույթների հստակեցման, կատարելագործման խիստ անհրաժեշտություն կա: Հետևաբար՝ միայն մեկ գործողությունը, որպես հնարավոր դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման երաշխիք, ինձ համար, իհարկե, մնում է ոչ ամբողջական։

– Իրավապաշտպան, փաստաբանական համայնքը հեղափոխությունից առաջ մեկ անգամ չէ, որ ասել է՝ դատարանները զանգովի և ընտրովի արդարադատություն են իրականացնում: Եվ այսօր կարծիքներ են հնչում, թե կա վտանգ, որ ունքը հանելու փոխարեն աչքը կվնասենք, կադրային բանկի խնդիր կարող է լինել: Ի՞նչ կարծիք ունեք:

– Դրա համար ես նշեցի, որ դա եզակի գործողությունը չէ, որ ապահովելու է կամ երաշխիք է հանդիսանալու, և երկրորդ՝ դա անմիջապես կամ միանգամից պետք է չկիրառվի, որ միանգամից կադրային խնդիր առաջանա։ Ընդունենք, վերահաստատում պետք է լինի գործող դատավորների՝ իրենց զբաղեցրած պաշտոնների համար, և դրան զուգահեռ՝ պետք է իսկապես պատրաստվեն կադրերը, որոնք, գուցե, գան՝ փոխարինելու նրանց, ովքեր չեն վերահաստատվի: Կարծում եմ՝ 1 տարին բավարար է կադրեր պատրաստելու, որոնք կարող են ստանձնել պատասխանատվություն և պարտականություն դատավորի պաշտոնում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ազգային ժողովի ելույթում ասաց, որ դատավորների աշխատավարձերը 4-5 անգամ պետք է ավելանան և հասնեն 2.5-ից 3 միլիոն դրամի: Ըստ Ձեզ՝ այսպիսի վարձատրությունը դատավորին հետ կպահի՞ կաշառքից։

– Քանի որ նախորդ բարեփոխումների հայեցակարգի մեջ ևս դատավորի ողջամիտ վարձատրության խնդիրը բարձրացվեց և դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին, և մենք՝ իրավապաշտպաններս, քննարկումների ժամանակ սկսեցինք կատակել, որ դա զուգահեռաբար բարձրացնում է նաև կաշառքի դրույքաչափը: Իհարկե՝ սա կատակ էր, բայց դրա հետևում այն մտահոգությունն էր, որ աշխատավարձն ինքն իրենով երաշխիք չէ, որ դատավորը զերծ մնա գործի ելքի համար այլ շահագրգռություններից։ Այո՛, կարևոր է, որ դատավորն ունենա իր կենսապայմանների բավարարման միջոցներ, նյութապես ապահովված լինի, որպեսզի հանկարծ այլ տարբերակով կենսապայմաններն ապահովելու որևէ միտք չառաջանա։ Բայց դատավորի աշխատավարձի հնգապատկումն անկախության բավարար երաշխիք չէ, որ կողմնակի ազդեցություններից զերծ կմնա։

Մենք նաև ունենք խնդիր, որ դրամական կամ ֆինանսական կաշառքի ձևերից բացի՝ մենք ունենք նաև քաղաքական ազդեցությունների հսկայածավալ համախումբ: 2016 թվականին իրականացրինք արդարադատական համակարգում մոնիթորինգ, որտեղ նաև ես էի փորձագետ, և մասնագիտական գնահատումների արդյունքները ցույց տվեցին, որ հանրության շրջանում կա համոզմունք, որ դատավորների վրա գործադիր իշխանության ազդեցությունը բավականին մեծ է, նույնիսկ այնտեղ մատնանշվում է դատախազության ազդեցությունը դատական որոշումների վրա, և հղում է արվում դեռևս սովետական միությունից մնացած մշակույթը և դրա դրսևորումներն անկախ Հայաստանի կյանքում։ Արդարացման որոշումների թիվը շատ փոքր թիվ էր կազմում, և դա չէր վկայում, որ քննչական կամ դատախազական մարմինները պրոֆեսիոնալ են աշխատել։

– Որպես ինստիտուցիոնալ լուծում՝ ինչպե՞ս անել, որ, օրինակ, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչը կամ ԱԱԾ տնօրենը չհամարձակվեն դատավորի հետ կապի մեջ մտնել, հրահանգ իջեցնել:

– Սովորաբար, երբ մենք խոսում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների և մասնավորապես՝ հնարավոր ազդեցությունների չեզոքացման մասին, խնդիրը երկու մասի ենք բաժանում՝ դատավորների անհատական ու ինստիտուցիոնալ անկախության մեխանիզմների ուժեղացում և անհատական մակարդակում բավարար կենսապայմանների համար համարժեք վարձատրություն, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը՝ որպես ազդող գործոն, մասնագիտական կարողությունները, որոնք երաշխիք են դատավորի՝ բացարձակ անկախության: Հիմա մենք դրա մի մասն ունենք, մյուս մասը չափազանց կաղում է։

Դատավորների մասնագիտական պատրաստվածության մեծ խնդիր ունենք, և նրանք ունեն մասնագիտական կարողությունների բարձրացման խիստ անհրաժեշտություն, ինչը դեռևս ամբողջությամբ չենք կարողանում լուծել։ Դատավորը գործնականում պաշտպանված չէ: Տեսեք՝ մենք դեռևս խոսում ենք հին մշակույթի և միջավայրի ազդեցությամբ գործող դատաիրավական համակարգի մասին։ Մենք ընդամենը ունենք փոփոխված գործադիր իշխանության մի հատված, ունենք Ազգային ժողով, բայց մենք ունենք դատաիրավական հետխորհրդային մշակույթ, որը մեր իրականությունից արմատախիլ չի արվել։ Մենք այսօր, գուցե, չունենք զանգովի արդարադատություն, բայց չեմ կարծում՝ դատավորների ներքին անկախության խնդիրն ամբողջությամբ լուծված է, ինչը խիստ անհանգստացնող է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան