ՍԴ-ն այսքան ժամանակ ոչ լեգիտիմ է գործել. Աննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի համար Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ՍԴ գնում է՝ նախագահի պարտականությունները ստանձնելու համար:

«Ես այդ պահին դահլիճում չեմ եղել, բայց որ հետո լսեցի, անակնկալ էր: Խմբակցությունում չի քննարկվել, որ նա նման ելույթ պետք է ունենա»,- ասաց նա:

Աննա Կարապետյանը նշեց, որ անցումային դրույթները՝ ՍԴ անդամից անցում ՍԴ դատավորի, բացակայում են: Պատգամավորը լուծումներ ունի, որոնք առաջիկայում կներկայացնի: Կարապետյանը, միաժամանակ, չցանկացավ մեկնաբանել իր գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությունը, թե ոստիկանները Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տան, որ ՍԴ շենք մտնի:

Մեր դիտարկմանը, որ որոշ մասնագետներ պնդում են, թե Սահմանադրության 213-րդ հոդվածն ապահովում է այն անցումային դրույթները, որ ՍԴ գործող նախագահը շարունակի պաշտոնավարել, Աննա Կարապետյանը պնդեց, որ այդ հոդվածը նման լիազորություններ չի տալիս: Նշենք, որ 213 հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հարցին էլ՝ ՍԴ-ն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել, պատգամավորը պատասխանեց. «Ոչ լեգիտիմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան