Վանաձորում ՕԵԿ-ին տարածք տրամադրվեց. ավագանու ԼՀԿ ու ԲՀԿ անդամները կողմ չէին որոշմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Այսօր Վանաձորի ավագանու՝ այս նստաշրջանի վերջին նիստն էր հրավիրվել: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ընդգրկված էր նաև 2010 թվականի հոկտեմբերի 28-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 557 պայմանագիրը լուծելու, Վանաձորի ավագանու 2010 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 68 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Օրինաց երկիր» կուսակցության «Վանաձոր» մարզային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին հարցը:

Հարցի համաձայն՝ նշված 92 ք.մ. մակերեսով տարածքն անհատույց օգտագործմամբ 5 տարի ժամկետով պետք է տրամադվի  «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ որպես աշխատանքային գրասենյակ:

Առաջարկը, սակայն, նիստին ներկա ավագանու անդամների մի մասին դուր չեկավ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Վահե Կռոյանը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ տարածքը կուսակցությանը տրամադրեն մինչև ավագանու լիազորությունների դադարեցումը, այսինքն՝ 2 տարի ժամանակով:

«Ճիշտ չէ՞ր լինի, որ տրամադրեինք այնքան ժամկետով, մինչև կդադարեն ավագանու լիազորությունները: Եվ եթե ֆրակցիային ենք տալիս, ավելի լավ կլիներ՝ հենց «Հայկական վերածնունդ» խմբակցությանը տայինք գրասենյակը, և ոչ թե «Օրինաց երկիր» կուսակցությանը, որովհետև իրավական առումով «Օրինաց երկիրն» ու «Հայկական վերածնունդը» իրավահաջորդ չեն հանդիսանում»,- ասաց ավագանու անդամը:

Հարցը զեկուցող Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանը փորձեց պարզաբանում մտցնել. «Նախկինում էլ, ավագանին գիտեր, որ կուսակցություններին տրամադրվում է ոչ կոնվենցիոն սակագներով, այսինքն՝ տարածքի գումարի չափը բավականին ցածր է եղել, եթե մենք համայնքապետարանում ինչ-որ սենյակ վարձակալությամբ տրամադրեինք: Ի սկզբանե մյուս ֆրակցիաներին, որոնց տրամադրվել է այդ աշխատասենյակները, տրամադրվել են բոլոր կոմունալ պայմաններով, համապատասխան ջեռուցման, հոսանքի և այլ ծախսերով: «Օրինաց երկրի» պարագայում, եթե հաշվի առնենք, որ այլ տեղ ենք տալու և մնացած ծախսերի մասով ոչինչ չենք հոգալու, միգուցե կոմպեսացիայի առումով տարիների երկար տրամադրելն իր արդարացի մոտեցումն ունենա»:

«Հայկական վերածնունդ» խմբակցության ավագանու անդամ Կարեն Դավթյանն էլ արձագանքեց, որ իրենք զարմացած են ու նման պատասխանի չէին սպասում. «Մեր խմբակցությունը քաղաքապետարանում սենյակ չունի: Մենք ուզեցինք, որպեսզի կարգավորվի այդ 2 տարվա անվարձահատույց տրամադրելը և կուսակցության գրասենյակի պայմանագիրը երկարաձգի: Բայց զարմանալիորեն սենց հնարավոր չի, որ կարգավորվի»:

Ի վերջո՝ հարցը դրվեց քննարկման: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամները հարցին քվեարկեցին կողմ և ձեռնպահ: Իսկ ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդը»՝ կողմ: Հարցն ընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան