«ՍԴ-ում երկու դատավոր կա». Արարատ Միրզոյանը Վահե Գրիգորյանի հայտարարությունն իրավաչափ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունն իրավաչա՞փ է համարում՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ իհարկե՛:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարեց. «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը»: Այս հայտարարությունը հակասական մեկնաբանություններ է ունենում:

Հարցին՝ ի վերջո ՍԴ նախագահ համարում է Վահե Գրիգորյանի՞ն, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասեց, որ ՍԴ-ում երկու դատավոր կա, որոնցից մեկը, կարծես թե, հանրապետությունից բացակայում է, հետևաբար՝ պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ ոչ»:

Factor.am-ի հարցին՝ այդ դեպքում ո՞վ է Հրայր Թովմասյանը՝ Արարատ Միրզոյանը չպատասխանեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան