«Եթե Քոչարյանի կալանքը Պուտինին հետաքրքրեր, մեկ տարի առաջ Երևանում 1000 հոգի գնդակահարված կլիներ». Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
Բոլորը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքի առիթով դատարանի հնարավոր որոշմանը՝ տեսակետ հայտնեց, որ եթե ամբաստանյալը խոչընդոտում է արդարադատության կայացմանը, նրան անպայման պետք է մեկուսացնել։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է օգնի արդարադատության իրականացմանը, ոչ թե խոչընդոտի, իսկ նրա պահվածքը և ցուցմունք չտալու որոշումը խոչընդոտում են արդարադատությանը։ Արշակյանը հիշեցրեց, որ Քոչարյանը մենակ չի գործել ու պետք է խնդրի դատարան հրավիրել նաև մյուս դերակատարներին. «Բոլորը հիմա դարձել են սուրբ, Ռոբերտ Քոչարյանը՝ հանցագործ»։

Ազատ Արշակյանը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը հետաքրքրում է ՌԴ նախագահին: «Ռուսական իմպերիայի հիմնախնդիրների շարքում Քոչարյանի կալանքը Պուտինի համար ո՞րերորդ տեղն է զբաղեցնում։ Եթե Քոչարյանի կալանքը Պուտինին հետաքրքրեր, սրանից մի տարի առաջ Երևանում 1.000 հոգի գնդակահարված կլիներ, ու Ռոբերտ Քոչարյանը 3-րդ անգամ կգար նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի տեսադաշտում ընդհանրապես չկա»,- հայտարարեց Արշակյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ կարողանա ճնշել Հայաստանին. «Ռուսաստանին մենք պետք ենք, և իրենք դա գիտակցում են»։

Անդրադառանով Վահե Գրիգորյան-Հրայր Թովմասյան առճակատման ֆոնին ՍԴ-ում քննվող Ռոբերտ Քոչարյանի դիմումի հնարավոր ելքի առիթով հարցին՝ Արշակյանն ասաց. «Հեղափոխոթյունը պետք է առաջին հերթին լուծարեր Սահմանադրական դատարանը»։ Նրա խոսքով՝ ՍԴ դատավորները, որպես վստահելի քաղաքացիներ, իրենք պետք է հրաժարական տային։

Ազատ Արշակյանը Հրայր Թովմասյանին համարում է Սահմանադրության լավ մասնագետ։ «Լավ մասնագետ Հրայր Թովմասյանը ուշացել է։ Առաջինն ինքը պետք է հայտարարեր, որ ՍԴ նախագահը հրաժարական է տալիս և պատրաստ է ծառայել ժողովրդին։ Բոլոր կարևոր պաշտոնյաները պետք է հրաժարական տային՝ և՛ ՍԴ նախագահը, և՛ դատախազը, և՛ պատգամավորները։ Պատգամավորներին հեռացրեցին։ Չպետք է թույլ տային, որ իրենց հեռացնեին, այլ իրենք պետք է վայր դնեին իրենց մանդատները, որովհետև հեղափոխությունն ակնհայտ համաժողովրդական էր։ Նրանք պետք է հանձնվեին»,- ասաց Արշակյանը։

Ըստ նրա՝ Հրայր Թովմասյանը պետք է այդ քայլն աներ, որպես քաղաքացի և մասնագետ և ասեր՝ մենք՝ դատավորները, պատրաստ ենք ծառայել հայրենիքին. «Հիմա բյուրոկրատական խաղեր են։ Բոլոր նրանք, ովքեր չեն միանում հեղափոխությանը, հակահեղափոխական են, սև են կամ սպիտակ։ Սահմանադրական դատարանն ինքն իրեն դարձրել է թիրախ»։

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու հայտարարության առիթով Ազատ Արշակյանն ասաց, որ դա մասնագետների քննարկման տիրույթում է՝ հավելելով. «Եթե ՍԴ դատավորներն անմիջապես չասացին՝ մեր նոր կոլեգան տգետ է, նշանակում է՝ նա ճիշտ է ասում։ Եթե նա ճիշտ է ասում, բա դուք ինչո՞վ եք զբաղված եղել»։

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին ուղղված նախկին իշխանության ներկայացուցիչների քննադատությանը, Արշակյանն ասաց. «Նախկին իշխանությունները երկարատև պետք է զրկվեն ձայնի իրավունքից, քանի որ Հայաստանի ինքիշխանությունը հանձնել են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան