Իմ կասկածները, որ վեթինգի նախագիծը ԱԺ-ում չի գրվում, կարծես թե, հաստատվում են․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում մեր լեզվամտածողություն մտավ «վեթինգ» բառը և տևական ժամանակ բոլորս խոսում ենք դրանից, իհարկե, «վեթինգ» բառը մեկ օրով իր դիրքերը զիջեց «բոլոլային», սակայն դա մեկ օրով էր ընդամենը․ դրանից հետո վեթինգը վերականգնեց իր առաջատար դիրքերը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում  ԲԴԽ անդամի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, սակայն, որ «վեթինգ» բառի գործընթացի, մեխանիզմների մասին ինքն անգամ ԲԴԽ անդամ թեկնածուից չկարողացավ տեղեկություն ստանալ։

«Տպավորություն է, որ բոլորս խոսում ենք մի գործընթացի մասին, որի մասին բոլորը լսել են, բայց հստակ չգիտեն ինչի մասին է, և մենք հարգարժան մեծամասնությունից էլ չենք կարողանում ստանալ վեթինգի մասին նախագիծը, հետևաբար կարող ենք ենթադրել, որ այդ նախագիծը այստեղ չի գրվում, կամ գրվում է այնտեղ, որտեղից մենք ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պետք է տրվեն դատավորներին, որ նրանք այլևս չլինեն կաշառակեր։ Իմ ողջամիտ կասկածները, որ վեթինգի նախագիծն այս շենքում չի գրվում, կարծես թե, հաստատվում են»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։