Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Լուրեր

10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութուն՝ մասնակցելու Պեկինում սեպտեմբերի 11-ից 15-ն ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին և գլխավոր ժողովին: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Դատախազության դերը հանրային շահերի պաշտպանության ոլորտում. փոփոխվող հասարակություններում մարտահրավերների և հնարավորությունների առջև» խորագիրը կրող համաժողովը նվիրված է առանցքային երեք գլոբալ հիմնահարցերի՝ թվային դարաշրջանում հանցագործությունների քրեական հետապնդման արդյունավետության բարձրացման կառուցակարգերին, աշխարհում նկատելի քաղաքային բնակչության աճի տենդենցների պայմաններում քրեական հետապնդման առջև ծառացող մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային դատական համագործակցության նոր եղանակներին: 

Մոտ 90 երկրների դատախազությունների, միջազգային ու ազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներն  այս հիմնահարցերի շրջանակներում քննարկում են այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են միջազգային ցանցի մաս կազմող երկրների դատախազական համակարգերի միջև փորձի փոխանակման և գործակցության  ժամանակակից մեթոդների կիրառումը, փոխադարձ իրավական օգնության գործիքների հասանելիությունն ու դրա հետ կապված կարիքները, էլեկտրոնային հանցագործությունների, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում դատախազների միջազգային ցանցի դերակատարման մեծացումը: Հատուկ ուշադրության առարկա են ապացույցների պահպանման, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման,  կոռուպցիայի հակազդման ոլորտներում միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակման հիմնահարցերը: 

Նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ այլ երկրների դատախազությունների ներկայացուցիչների հետ: 

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների Միջազգային Ասոցիացիայի (ԴՄԱ) անդամ է 1999թ.-ից: ԴՄԱ-ն տեղեկատվական և մեթոդական աջակցության կարևորագույն աղբյուր է, որի նպատակը մարդու իրավունքների ապահովման, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ և արդյունավետ քննության ապահովմանը նպաստելն է:  Ներկայումս ԴՄԱ-ին անդամակցում է 171 երկրի դատախազանական կառույց և կազմակերպություն: