Պարոն Բագրատյան, Ձեր տված ելույթը մեծագույն հարգանքով լսեցի, այնտեղ այլ բանի մասին է խոսքը․ Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լսել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկած տեսանյութը և եկել այն եզրակացության, որ այն, ինչ ասում է պատգամավորը կապ չունի իր բարձրաձայնած խնդրի հետ։

«Ես չէի ուզենա մասնավոր նյուանսների անդրադառնալ պարոն Բագրատյան, բայց ես ընդմիջման ժամանակ մեծագույն հարգանքով Ձեր տված ելույթը լսեցի, այնտեղ բոլորովին ուրիշ բանի մասին է խոսքը: Այնտեղ խոսքը գնում է խորհրդարանական խմբակցությունների գործունեության դաշտի մասին և դրան Ազգային ժողովի նախագահն արդեն իսկ պատասխանեց: Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը միշտ պետք է մերժվեն կամ չընդունվեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, և ես կարծում եմ, որ դա իրական վիճակագրություն է, որ այս ընթացքում ընդդիմության կողմից առաջարկված նախագծերի ընդունման աննախադեպ ցուցանիշ ունենք: Ես ինքս էլ կառավարության նիստերում մի քանի անգամ ասել եմ, որ մենք այդ գործելակերպից պետք է դուրս գանք, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը մերժվում են այն փաստի բերումով, որ ընդդիմությունն է ներկայացրել: Այսպիսի գործելակերպ մենք չենք ունենալու, բայց նաև սրա հակառակն էլ չի նշանակում, որ ընդդիմության ներկայացրած բոլոր նախագծերը պետք է ընդունվեն: Ինչպես բոլոր դեպքերում, դրանք պետք է նայել իրենց բովանդակության և փոխկապակցվածության մեջ: Նախորդ դրվագը. կներեք, ես ներողություն եմ խնդրում, եթե իմ ասածի մեջ ինչ-որ հեգնական բան եք տեսել, բայց բացարձակ հեգնելու ոչ մի միտում չի եղել: Փաստը մնում է փաստ և ես հույս ունեմ, որ մենք այս բանավեճին, ի վերջո, վերջակետ կդնենք: Դուք առաջարկ եք արել, ես նույնիսկ չեմ ասել կքննարկենք, ես ասել եմ՝ Ձեր ներկայացրածներից կներկայացնեմ ես որպես թեկնածու, վստահաբար եմ ասել, ասել եմ կքննարկենք թեկնածուներին: Կարող է թեկնածու ներկայացնեք, այստեղ թեկնածուն դուր չգա ինչ-ինչ պատճառներով, չուզենանք ներկայացնել, խնդրենք ուրիշ թեկնածու ներկայացնեք, որպեսզի նրանց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացնենք: Պարոն Բագրատյան, դա փաստ է, որ Ձեր խմբակցությունը հրաժարվել է դրանից, հիմա դա ի՞նչ վիճաբանելու թեմա է: Կարծում եմ, որ այս թեմաներն ամեն անգամ նիստից նիստ, ամսից ամիս, շաբաթից շաբաթ, տարուց տարի պետք չէ փոխանցել և պետք է արձանագրել փաստերը: Այո՛, եթե պետք է քննարկել հետագա մեխանիզմները, կրկին համաձայն ենք և պատրաստ ենք քննարկել, և մեր տրամադրվածությունը սա է»,-ասաց վարչապետը։