Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց պատգամավոր Փաշինյանի՝ 2017 թ. մոռացված ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ վերջինս տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի իշխանությունները կարողանան հավասարակշռված կառավարում իրականացնել և կառավարման վերահսկիչ որոշ գործառույթներ պետք է փոխանցել ընդդիմությանը։

Պատգամավորը վարչապետին հարցրեց․«Հիմա պատրա՞ստ եք Ձեր տարիների պայքարն իրականացնել և օրինակ՝ Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը»։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի հիշում, որ երբևէ խորհրդարանում խոսել է ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալու մասին։

Այսօր Ազգային ժողովում Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց վերը մատնանշած խնդրի վերաբերյալ նրա արած հայտարարությունը՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի ելույթը խորհրդարանում։

«Դուք, խոսելով ընդդիմությանը լծակներ տալու մասին, ասել եք՝ ինչո՞ւ եք ընդդիմությանը խմբակցություն ունենալու իրավունք տվել՝ ձևական, վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, դրանից էլ զրկեք, միգուցե, թույլ տաք մենք գանք խորհրդարան, միգուցե թույլ տաք մենք ավագանիում առաջադրվենք։ Այսինքն՝ դուք իշխանությանը հստակ ասում եք՝ ձեր արածը բանի պետք չի, տվեք մեզ լծակ, որ կարողանանք գալ և իրացնել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։