Տասը մարզպետ գալիս է հաշվետվության, մի հարց չունեք տալու․ ինչի՞ վրա եք զարմանում, եղբա՛յր․ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին զարմանքին։

«Ինչի՞ վրա եք զարմանում եղբայր, հրավիրեք թող գա (Համազասպ Դանիելյանն այդ ժամանակ ԱԺ դահլիճում չէր- խմբ․): 10 մարզպետ գալիս է հաշվետվություն ներկայացնելու, և էս խմբակցությունը մի հարց չունի՞ տալու։ Միայն ես տասը մարզպետի հարց եմ տալիս։ Ինչի՞ վրա եք զարմանում․․․ հանրապետության 10 մարզը համակարգող մարզպետներին մի հարց չեն ունեցել, պարո՛ն վարչապետ»,- ասաց  Սերգեյ Բագրատյանը։

Վերջինս իր ելույթում անդրադարձավ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի դիտարկումներից մեկին, թե «մեզ պետք չէ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, մենք ժողովրդի կառավարությունն ենք»։

«Այ քեզ բան, տիկի՛ն Բաթոյան, բոլորից կսպասեի նման բան, բացի Ձեզանից։ Հայկ Սարգսյանն էլ մի անգամ ասաց, թե «պետք չէ ժողովրդի Կառավարության վրա գոռալ»: Կարծես թե, սաղ թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարությո՞ւնն եք։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, եթե Ձեզ ասում են, որ ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ պետք է հակադարձեք»,- ասաց  Բագրատյանը։