«Գրագողություն. ինչպես հայտնաբերել և կանխել» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Հասարակություն
20.06.2019 | 10:07«Գրագողություն. ինչպես հայտնաբերել և կանխել» թեմայով այսօր՝ հունիսի 20-ին քննարկում է կազմակերպվել: Անդրադարձ է կատարվելու ակադեմիական միջավայրում գրագողության հետ կապված արմատացած խնդիրներին, այդ խնդիրների հաղթահարման ռազմավարությանն ու հնարավոր լուծումներին:
Քննարկման բանախոսներն են Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը, Բաց-Հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Բարձրագույն կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կոջոյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: