Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

Լուրեր

02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:

«Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության և մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում  և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, իսկ երկրորդ թիրախում՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնում, համընդհանուր ներառականության անցում և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացում մասնագիտական կրթության հատվածում:

Նախարարի տեղեկալը նշել է, որ բոլոր թիրախներն ընդգրկված են բյուջետային ծախսային 8 ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում:

ՆՄՄԿ համակարգում նախատեսվում է, որ տվյալ տարում ընդունված սովորողների թիվը մասնագիտական կրթության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական համակարգում տվյալ տարում ընդունված սովորողների ընդհանուր թվում 43.4%-ից հասցնել 46%-ի, տվյալ տարում ընդունված սովորողների թիվը հիմնական և միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվում 24.75%-ից հասցնել 27%-ի, ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների թիվը 38.3%-ից հասցնել 41.0%-ի, ՆՄՄ ուսումնական հաստատությունների ուսումնառությունը բուհերում շարունակած շրջանավարտների  թիվը 17%-ից հասցնել 19%-ի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսվում է, որ ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշիռը բարձրագույն կրթություն ստացողների մեջ 2022 թվականին 18%-ից հասցնել 24 %-ի, սոցիալապես անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների տեսակարար կշիռն ընդհանուր ուսանողների թվաքանակի մեջ 2022 թվականին 4.1-%-ից հասցնել 5.0 %-ի:

Հանրակրթությունում նախատեսվում է, որ տարրական դասարաններում և նախակրթարաններում աշակերտներին սնունդ ապահովող դպրոցների թիվը  2023 թվականին հասցնել 100%-ի, բարելավված /աղետներին դիմագրավելու և սեյսմակայունության տեսանկյունից/ միջավայրով ուսումնական հաստատությունների թիվը 2022 թվականին հասցնել 54-ի, ինչպես նաև բոլոր դպրոցներում ապահովել համացանցի հասանելիությունը: Հանրակրթությունում՝ որպես գերակա խմբեր, նախանշվել են՝ ուսուցիչների աշխատավարձի քաղաքականության ուղենիշ, ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ,  մասնագիտական աճ և բովանդակային արդիականացում:

Արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է, որ միջնաժամկետ կտրվածքում արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկանների ընդգրկվածության մակարդակը 5-ից հասցնել 10%-ի, որից 5%-ը՝ գյուղական բնակավայրերից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Լուսինե Առաքելյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հարցերին:

Քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով և առաջարկներով: Մասնավորապես, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանն ընդգծել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում շեշտադրումները ճիշտ են արված, և այդ համատեքստում կարևորել է բոլոր աշակերտների համար մեկնարկային հավասար պայմանների ապահովման և դպրոցները` որպես համայնքային կրթամշակութային կենտրոններ դիտարկելու միտումը:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքացիական կրթության, հասարակագիտական առարկաների ընդլայնման, քաղաքացու նոր կերպարի ձևավորման, բարձրագույն կրթության զարգացման և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: