Մանե Թանդիլյան. «Ծառուկյան»–«Ելք» դաշինքների համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի». «Փաստ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, արդեն մի քանի ամիս է, ինչ «Ելք» խմբակցության անդամներն աշխատում են խորհրդարանում: Հետադարձ հայացք գցելով անցած ամիսներին՝ կարո՞ղ եք փաստել, որ այդ կառույցում Ձեզ հաջողվում է աշխատել իշխանական և իրենց ընդդիմադիր կոչած այլ քաղաքական ուժերի կողքին:

– Նորընտիր Ազգային ժողովը իր աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց մեկնեց արձակուրդի: Այնուհանդերձ, մենք այդ կարճ ժամանակահատվածում հասցրեցինք ակտիվորեն ներգրավվել խորհրդարանի աշխատանքներին: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Ազգային ժողովում մեր աշխատանքները բխելու են Հայաստանի ժողովրդի շահերը պաշտպանելու առաջնահերթությունից: Եթե լինեն այնպիսի հարցեր, որոնք կբխեն ժողովրդի և մեր պետության շահերից, ապա մենք կարող ենք քննարկել այդ հարցերի շրջանակներում տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը:

– Այնուամենայնիվ, այս մի քանի ամիսների ընթացքում դուք, օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից աջակցություն կամ համագործակցության գնալու փորձեր ու քայլեր տեսե՞լ եք:

– Ես տեսել եմ որոշ հարցերում համագործակցության պատրաստակամություն՝ ելույթների մակարդակում: Սակայն իրական գործողությունների մեջ կարծում եմ, որ նման համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի:

– Ձեր դաշինքը Ազգային ժողովում պատգամավորներ ունենալուց հետո իր նախընտրական ծրագրի որքա՞ն կետերն է բարձրաձայնել ու իրականացրել և առաջիկա աշնանային նստաշրջանում ի՞նչ նախաձեռնություններ ունեք, որ պատրաստվում եք կյանքի կոչել:

– Արդեն նշեցի, որ ԱԺ աշխատանքների մեկնարկից շատ կարճ ժամանակ անց խորհրդարանը գնաց արձակուրդի, սակայն այդ ժամանակամիջոցում մենք ակտիվորեն ներկայացրեցինք մեր տեսակետներն ու առաջարկները մի շարք հարցերի շուրջ: Աշնանային նստաշրջանից սկսած՝ մենք առավել համապարփակ կերպով կներկայացնենք մեր առաջարկները՝ թե՛ օրենսդրական նախաձեռնությունների և թե՛ ԱԺ կանոնակարգով սահմանված մյուս գործիքակազմերով:

– Նկատել ենք, որ վերջին շրջանում շատ են Ձեզնից (դաշինքից) հիասթափվելու վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքները: Ինչի՞ հետ եք դա կապում և արդյոք համարո՞ւմ եք, որ չեք իրագործել ընտրողների սպասումները:

– Նախ, ընտրողների սպասումները իրագործելու համար հարկավոր է ողջամիտ ժամանակ, և սխալ կլինի մի քանի ամսվա ոչ այնքան ինտենսիվ ԱԺ աշխատանքների պայմաններում նման դատողություններ կատարել: Ֆեյսբուքյան արձագանքները և քննարկումները տարբեր միջավայրերում, վկայում են այն մասին, որ քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն «ԵԼՔ» դաշինքից և հույս են կապում մեզ հետ: Սա մեզ պարտավորեցնում է կրկնակի եռանդով աշխատել և արդարացնել մարդկանց սպասումները:

– Գտնո՞ւմ եք, որ սա կարող է հակառակ դաշտի գործը լինել:

– Անկախ այն բանից, թե տարբեր դաշտերում ովքեր ինչ միջոցների են դիմում «Ելք» դաշինքի գործունեությունը այս կամ այն կերպ մեկնաբանելու կամ խեղաթյուրելու համար, մենք շարժվում ենք սեփական օրակարգով՝ հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և ժողովրդին տված խոստումներին: Գուցե ոմանց դա այնքան էլ դուր չի գալիս, սակայն մենք բավականաչափ նպատակասլաց ենք և կարողանում ենք առաջնայինը տարբերել երկրորդականից և ընթանալ դեպի մեր հիմնական նպատակները:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում